Անցած շաբաթ հայտնաբերվել է թմրանյութ ապօրինի պահելու 63 դեպք

Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ իրենց լուրջ ներդրումն ունեն Պարեկային ծառայության ստորաբաժանումները։ Ի թիվս այլ հանցանք-զանցանքների կանխարգելման ու բացահայտման, պարեկները նաև հայտնաբերում են թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու դեպքեր։ Մասնավորապես, անցած շաբաթ մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նման 63 դեպք, արձանագրվել է նաև սառը զենք պահելու 8 դեպք։ Անզիջում պայքարը շարունակվում է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print