Կադրերում երևում է, թե ինչպես է կաբինետի ղեկավարը փակ աչքերով մի քանի րոպե անշարժ մնում, մինչ պատգամավորները հերթով քվեարկում են նրա թեկնածության օգտին։
Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան ննջել է Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի ժամանակ, որը հրավիրվել է իր վերընտրվելու համար: Այս մասին հայտնում է Yomiuri պորտալը։
Կադրերում երևում է, թե ինչպես է կաբինետի ղեկավարը փակ աչքերով մի քանի րոպե անշարժ մնում, մինչ պատգամավորները հերթով քվեարկում են նրա թեկնածության օգտին։ Իշիբայի հարևանները, այդ թվում՝ կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին, մտահոգությամբ նայել են նրան։
Վարչապետին անմիջապես հարվածել է ընդդիմության քննադատության ալիքը, որը նրան մեղադրել է անպատասխանատվության և իր պարտականությունները չկատարելու համար: Սակայն ավելի ուշ մամուլի ասուլիսի ժամանակ կաբինետի գլխավոր քարտուղար Հայաշին ընդգծել է, որ Իշիբան զբաղված է եղել մինչև ուշ գիշեր։
«Ես նաև գիտեմ, որ նա մրսած է և դեղորայք է ընդունում»,- բացատրել է նա։