Հոկտեմբերին որևէ բեկումնային իրադարձություն ՀՀ և համաշխարհային տնտեսությունում չի դիտվել։
Ըստ ՎԿ տվյալների` 2024թ․ հոկտեմբերին գնաճը Հայաստանում և ՀՀ խոշոր քաղաքներում հաստատվել է հետևյալ մակարդակում․
2024թ․ հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Կապանում՝ 2․5%, Գյումրիում՝ 2․2% և Եղեգնաձորում՝ 2%։
2024թ․ հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ ամենախոր գնանկումն արձանագրվել է Աշտարակում՝ 0,1%։
2024թ․ հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ ՍԳԻ փոփոխություն չի դիտվել Հրազդանում և Գավառում։
Ուսումնասիրենք 2024թ․ հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ամենաբարձր գնաճ և ամենախոր գնանկում արձանագրած ոլորտները ինչպես ողջ ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ գլխավոր քաղաքներում․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տրանսպորտի ոլորտում գնաճը ՀՀ-ում կազմել է 6․8%։ Ամենամեծ գնաճն արձանագրվել է
- Եղեգնաձորում՝10․8%,
- Իջևանում՝9․6%,
- Արտաշատում՝8%,
- Գավառում՝7․7%։
Կրթության բնագավառում հոկտեմբերին գնաճը կազմել է 7․8%։ Զգալի գնաճ է դիտվել`
- Իջևանում՝13․7%,
- Կապանում՝10.3%,
- Վաղարշապատում՝9․9%,
- Գավառում՝9․8%։
Կրթության ոլորտում միակ գնանկումը նկատվել է Հրազդանում՝ -1․2%։
2023թ. հոկտեմբերի համեմատ այս հոկտեմբերին ամենախոր գնանկումը նկատվել է տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման ոլորտում՝ 2․9%։
Վերջինիս մասով գների ամենամեծ անկումը նկատվել է`
- Երևանում՝-4․5%,
- Վանաձորում՝ -5․1%,
- Կապանում՝ -2․8%,
- Հրազդանում՝ -2․4%։
Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գներում ամենամեծ աճը դիտվել է Գյումրիում՝ 3․4%։
Աղբյուր՝ banksnews.am