ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Հայաստանից օկուպացված շուրջ 200 կմ2 տարածքների խնդրին՝ նշելով, որ հարցը ռազմական ճանապարհով լուծելու նպատակ չկա․
«Սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ այս քաղաքական իրավիճակում Հայաստանի բանակը, բացի Հայաստանի տարածքային ամբողջականությունը արտաքին հարձակումից պաշտպանելուց, այլ խնդիր չունի և չի ունենա։