ՄԱԳԱՏԷԻ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Իրանում է

Իրանի միջուկային հարցերի շուրջ ցանկացած որոշում կամ բանաձև արժանանալու է Թեհրանի անհապաղ արձագանքին։ Այս մասին ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսիի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին

«Իրանը հակաքայլերի իրավունք է վերապահում իրեն և իր միջուկային ծրագիրն առաջ կտանի ազգային շահերի շրջանակում»,– ասել է Էսլամին:

Գրոսսին էլ իր հերթին հայտարարել է, որ Իրանի հետ հնարավոր է հասնել ամուր միջուկային համաձայնության, սակայն դրա համար անհրաժեշտ է հավաստի տեղեկություններ ունենալ Թեհրանի ատոմային գործունեության մասին:

Նա ասել է, որ զգացել է միջուկային ծրագրի շուրջ Արևմուտքի հետ համաձայնության հասնելու` Իրանի ձգտումը:

«Դա ՄԱԳԱՏԷ-ից պահանջում է ավելի ակտիվ փոխգործակցություն Իրանի հետ՝ բոլոր կողմերի բարի մտադրությունները հաստատելու համար… Ապագայում Իրանի հետ միջուկային ամուր համաձայնության հասնելու հնարավորություն կա։ Այդ համաձայնագրի համար մենք պետք է ճգրիտ տվյալներ և տեղեկություններ ունենանք (Իրանի ատոմային գործունեության մասին, – խմբ.)», – հավելել է նա։




Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print