Այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի հիմնական դպրոցներից մեկում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի հիմնական դպրոցներից մեկի 5-րդ դասարանի աշակերտը մատը մտցրել է դասասեղանի վրա եղած հատուկ անցքի մեջ և չի կարողանում ինքնուրույն դուրս բերել, մատն էլ բավականին այտուցվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Փրկարարները հատուկ գործիքների կիրառմամբ մասնատել են սեղանը և անվնաս դուրս բերել աշակերտի մատը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։