Իրանական աղբյուրները հայտնել են, որ Մասկի և դեսպան Ամիր Սաիդ Իրավանիի հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ, եղել է գաղտնի։
The New York Times-ը հայտնում է, որ Դոնալդ Թրամփի մերձավոր խորհրդական Իլոն Մասկը երկուշաբթի Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանի հետ։ Ըստ պարբերականի իրանական աղբյուրների՝ քննարկվել է, թե ինչպես կարելի է մեղմել Իրանի ու ԱՄՆ-ի միջև լարվածությունը։
Իրանական աղբյուրները հայտնել են, որ Մասկի և դեսպան Ամիր Սաիդ Իրավանիի հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ, եղել է գաղտնի։ Նրանք հանդիպումը բնութագրել են «դրական» և «լավ նորություն»։
Պատասխանելով հարցին, թե արդյոք նման հանդիպում եղել է, Դոնալդ Թրամփի հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունգը ասել է. «Մենք չենք մեկնաբանում մասնավոր հանդիպումների մասին հաղորդումները, որոնք տեղի են ունեցել կամ չեն կայացել»։