Տեւական ժամանակ է՝ Լարսում իսկական սոդոմ-գոմոր է։ Բեռնատարների հսկայական կուտակումներ են, որոնց մեջ հատկապես շատ են հայկական բեռնատարները։ Սրանց վարորդները հաճախ 10 եւ ավելի օր ստիպված են լինում հերթում սպասել, մինչեւ կարողանան հատել վրաց-ռուսական կամ ռուս-վրացական սահմանը։ Ամեն օր հայ վարորդներից ու տնտեսվարողներից ահազանգեր են հնչում, որ իրենց տեր կանգնող չկա, որ Հայաստանի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում՝ խնդիրը կարգավորելու համար, որ ապրանքը փչանում է, մինչեւ տեղ են հասցնում, միլիոնավոր դրամների վնաս են կրում։ Իսկ խնդիրը, ասում են, քաղաքական է՝ վրացական ու ռուսական բեռնատարները, օրինակ, հերթը շրջանցելով անցնում են, իսկ հայկականները՝ մնում։ Վիճակը հատկապես սրվել է Ղրիմի կամրջի պայթեցումից հետո, երբ պարզվեց, որ այդ մեքենան մաքսազերծվել է Հայաստանում։ Դրանից հետո սահմանին հատուկ ռենտգեն սարքեր են տեղադրել եւ ավելի ջանասիրաբար են զննում սահմանն անցնող մեքենաներն ու դրանց բեռները։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով ի պաշտոնե զբաղվում է ռուս գործընկերների հետ նաեւ այսօրինակ հարցերի կարգավորմամբ, մեզ հետ զրույցում խնդիրն այսկերպ ներկայացրեց․ «Ուզում եմ, որ մենք հարցը լավ պատկերացնենք՝ ֆիզիկապես եւ իրավական-քաղաքական մասով։ Մենք՝ որպես այդ տարածքով, այդ անցակետերով անցնող ԵԱՏՄ անդամ երկիր, վստահաբար ասում եմ, որ մաքսիմալ լավարկված ռեժիմներով ենք անցնում ու էլի կլավարկենք։ Ոնց որ թե դրան խոչընդոտ չկա։ Լարսը միշտ ունեցել է երկու ֆունդամենտալ պրոբլեմ․ մեկն իր ֆիզիկական թողունակությունն է, մյուսն իր հսկողական թողունակությունն է։ Մեկը գործառութային է, մյուսը՝ ֆիզիկական։ Թողունակության վրա մենք միշտ աշխատում ենք, միշտ լավարկում ենք, ու, ճիշտն ասած, ես ռուսական կողմի հետ համագործակցությունից շատ գոհ եմ, որովհետեւ ե՛ւ անցակետեր են ավելացրել, ե՛ւ փաստաթղթային պարզեցումներ կան, ե՛ւ հսկողական գործառույթի կանոնակարգումներ կան էս վերջին՝ առնվազն մեկուկես տարվա ընթացքում»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում