Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղատարափ անձրևները հեղեղումներ են առաջացրել

Թուրքիայի Իզմիր քաղաքի Չեշմե առողջարանային շրջանում տեղատարափ անձրևները հեղեղումներ են առաջացրել, ճանապարհները վերածվել են գետերի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական «Izgazete» թերթին:

Նշվում է, որ անձրևների արդյունքում ջրի տակ են անցել փողոցներում դրված սեղաններն ու աթոռները։ Ճանապարհներին ջրափոսեր են գոյացել, հեղեղվել են այն հատվածները, որոնք փորվել են գազային աշխատանքներ իրականացնելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print