Քրեական վարույթը նախաձեռնվել է Սյունիքի մարզի բնակիչ Նորայր Բարսեղյանի նկատմամբ։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր․ օր․-ի 344 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է Սյունիքի մարզի բնակիչ Նորայր Բարսեղյանի նկատմամբ։
Վերջինս նոյեմբերի 1-ին՝ ժամը 19։20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկների կողմից, Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում՝ իր վարած «Range Rover» մակնիշի «10 OO 010» մակնիշի ավտոմեքենայով։
Պարեկները ստուգման են ենթարկել և պարզել են, որ վարորդ Ն․ Բարսեղյանը տրանսպորտային միջոցը վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ն․ Բարսեղյանը Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Արարատի նախկին մարզպետ, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Էդիկ Բարսեղյանի տղան է։
© https://shamshyan.com/hy/article/2024/11/17/1273340