Պաշտոնները հավերժ չեն զբաղեցնում, սա բնական պրոցես է. Արմեն Խաչատրյան

Գալիս է ժամանակը, երբ պաշտոնյաների փոփոխություններ են իրականացվում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներին։

«Ամեն պաշտոնյա իր առջեւ դրված առաքելությունը կատարելուց հետո, բնականաբար, այդ փոփոխությունները կատարվում են: Պաշտոնյաները հավերժ չեն զբաղեցնում այդ պաշտոնները, և սա նորմալ պրոցես է»,-ասաց նա:

Հարցին՝ դժգոհություններ ունեին այդ պաշտոնյաներից, մասնավորապես, Սասուն Խաչատրյանից, Արգիշտի Քյարամյանից, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Ոչ, ես կոնկրետ չունեի»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print