Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն

Ադրբեջանը շարունակում է ակտիվ ռազմականացումը և մինչև 2025 թվականը ավելացնում է ռազմական ծախսերը մինչև 8 միլիարդ 396 միլիոն մանաթ (4 միլիարդ 939 միլիոն դոլար): Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Այդ ծախսերի ֆինանսավորումը կապահովվի Ադրբեջանի պետական ​​նավթային հիմնադրամից պետբյուջե 1 մլրդ 700 մլն մանաթ փոխանցման միջոցով:

2025 թվականի ծախսերի կառուցվածքում 2 միլիարդ 665,2 միլիոն մանաթը նախատեսված է զինված ուժերին, 467 միլիոն 917 հազարը՝ ազգային անվտանգությանը, 540 միլիոն 314 հազարը՝ սահմանային ծառայությանը։ Նաև 4 մլրդ 717,4 մլն մանաթ է նախատեսված պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտին առնչվող այլ գործողությունների համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print