Հակամանրէային դիմադրողականությունը խոչընդոտում է հիվանդությունների բուժմանը թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների մոտ․ԱՆ

«Կրթենք, տեղեկացնենք և գործենք անհապաղ» կարգախոսով մեկնարկել է հակամանրէային դիմադրողականության դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթը։

Ինչո՞ւ է դա կարևոր:

Հակամանրէային դիմադրողականությունը խոչընդոտում է հիվանդությունների բուժմանը թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների մոտ՝ վտանգելով սննդի անվտանգությունն ու տնտեսությունների կայունությունը։ Կենդանիներից մարդկանց փոխանցվող դիմադրողական ինֆեկցիաները ավելացնում են առողջապահական ռիսկերը։

Ի՞նչ անել՝ լուծելու համար խնդիրը.

  • ճիշտ օգտագործել հակաբիոտիկները՝ միայն անասնաբույժի ցուցումով.
  • բարձրացնել անասնաբուժական հիգիենայի մակարդակը.
  • կրթել ու իրազեկել ֆերմերներին և անասնաբույժներին:

Կիրառել «Մեկ առողջություն» սկզբունքը՝ մեր քաղաքացիների ընդհանուր բարօրության համար։ 

Հիշեցնենք՝ հակամանրէային դիմադրողականության դեմ պայքարի շաբաթը նշվում է 2015 թվականից՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print