Վրաստանի նախագահը հայց կներկայացնի ՍԴ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստվում է հայց ներկայացնել Սահմանադրական դատարան (ՍԴ) հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կեղծման գործով։

«Վաղն առավոտյան ես հայց կներկայացնեմ Սահմանադրական դատարան՝ կապված այն երկու սահմանադրական սկզբունքների խախտման հետ, որոնք վերաբերում են քվեարկության գաղտնիությանը և համընդհանուրությանը», – այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

Նոյեմբերի 16-ին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, որի համաձայն՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 53, 93 տոկոսը և խորհրդարանում ստանալով 150 մանդատից 89։ Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, բայց նրանք չեն ճանաչում ընտրությունների արդյՎրաստանի նախագահը ունքները և հրաժարվում են պատգամավորական տեղերից։ Խորհրդարանը պետք է հավաքվի ոչ ուշ, քան նախագահի կողմից գումարման ամփոփիչ արձանագրության հրապարակումից տասն օր հետո, սակայն եթե նախագահը հրաժարվի խորհրդարանը գումարելուց, օրենսդիր մարմինը կհավաքվի ինքնուրույն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print