Երվանդ Քոչարի թանգարանից հայտնում են, որ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է

Երվանդ Քոչարի թանգարանից հայտնում են, որ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է։

«Լրատվական կայքում տեղ են գտել «Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ի վերաբերյալ իրականությանը չհամապատախանող և գործարար համբավն արատավորող տեղեկատվություններ։

Մասնավորապես, «Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ից  500.000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ»։

Սույնով հայտնում եմ, որ վերոնշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և սուտ է, և ուստի խնդրում եմ առաջնորդվելով «Զանգվածային լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի կարգավորումներով՝ հերքել իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ տեղեկատվությունները», – նշված է թանգարանի ներկայացուցիչ, փաստաբան Վարդուհի Բարսեղյանի հայտարարությունում։

Նշենք, որ  «Քոչար» մշակութային հիմնադրամից հայտնել էին, որ Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print