Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Հրվ. Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը քննարկել են  Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը։ Այս մասին ասվում է Պետքարտուղարության  կայքում: Հանդիպումը կայացել է Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովի շրջանակում:

Պետքարտուղարը և Թուրքիայի արտաքին գործերի նախարարը քննարկել են նաև Լիբանանի հակամարտության դիվանագիտական կարգավորման անհրաժեշտությունը, որը լիովին կկատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը և թույլ կտա սահմանի երկու կողմի քաղաքացիներին վերադառնալ իրենց տները:

Նրանք նաև քննարկել են իրավիճակը Գազայում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print