Կիևում ԱՄՆ դեսպանատունը կփակվի անվտանգության հնարավոր սպառնալիքների պատճառով, ամերիկացի քաղաքացիներին կոչ է արվել պատրաստ լինել ապաստարան գնալու։
«Նախազգուշական նպատակներովդեսպանատունը կփակվի: Խորհուրդ ենք տալիս ԱՄՆ քաղաքացիներին պատրաստ լինել անհապաղ ապաստարաններ գնալու օդային տագնապ հայտարարելու դեպքում»,- ասվում է դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ: