Քննարկվել են Սյունիքի մարզի ու Օվերնյ-Ռոն-Ալպի միջև համագործակցության հնարավորությունները

Այսօր Ֆրանսիայի Լիոն քաղաքում՝ Օվերնյ-Ռոն-Ալպի ռեգիոնալ խորհրդում, կայացել է «Մեկ քաղաք` մեկ համագործակցություն» ծրագրի աշխատանքային կոմիտեի նիստը՝ Սյունիքի մարզի պատվիրակության ու ՕՌԱ ռեգիոնի ղեկավարության մասնակցությամբ։

Քննարկվել են Սյունիքի մարզի ու ՕՌԱ ռեգիոնի միջև ապակենտրոնացված համագործակցության մանրամասներն ու հնարավորությունները, փոխգործակցության ոլորտները։

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը խոսել է Սյունիքում այլ միջազգային ծրագրերի մասին ևս ու ներկայացրել այս բարեկամության հետ դրանց հնարավոր եզրերը։

ՕՌԱ-ի շրջանային խորհրդի փոխնախագահ Թիերի Կովաքսը ներկայացրել է այն հիմնական մեխանիզմները, որոնց միջոցով շարունակվելու է համագործակցությունը երկու կողմի համայնքների միջև։

Դիտարկվել են նաև կրթական համակարգում փոխանակման ծրագրերի իրականացման տարբերակները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print