Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 15 կգ 360 գրամ կանեփանաման չոր զանգված։
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Մրգաշատ գյուղի 52-ամյա բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ տնամերձ հողամասի տաղավարում մրգաշատցին թմրանյութ է պահում։
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տաղավարում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 70 գրամ։
52-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը անձնական օգտագործման համար կանեփից պատրաստված թմրանյութ է։
Նոյեմբերի 13-ին Արմավիրի քրեական ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Շահումյան գյուղի 54-ամյա բնակիչը տանը և կից օժանդակ շինությունում թմրանյութ է պահում։
Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները Վաղարշապատի համայնքային ոստիկանների հետ այցելել են տղամարդու տուն։ Շահումյանցին խոստովանել է, որ ունի մարիխուանայի նմանվող զանգված և պատրաստ է ներկայացնել։
Նույն օրը Արմավիրի քրեական հետախույզները նմանատիպ մի տեղեկություն էլ ստացել են Էջմիածնի 50-ամյա բնակչի վերաբերյալ։
Վաղարշապատի համայնքային ոստիկանների և քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը խոստովանել է, որ ունի չորացված զանգված, որը պատրաստել է իր աճեցրած կանեփից։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 15 կգ 360 գրամ կանեփանաման չոր զանգված։ Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը մաիխուանա է, պատրաստել է անձնական օգտագործման համար։
Նոյեմբերի 14-ին մի տեղեկություն էլ ստացվել է Զարթոնք գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու վերաբերյալ։ Ըստ տեղեկության՝ նա պահում է թմրանյութ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել է զննություն։ Հիշյալ անձի բնակության հասցեում հայտնաբերվել է 104 գրամ կանեփանման զանգված ։ Նա հայտնել է, որ թմրանյութը պատրաստել է իր աճեցրած կանեփից՝ անձնական օգտագործման համար։
Նույնաբնույթ տեղեկություն էր ստացվել նաև Զարթոնք գյուղի 59-ամյա բնակչի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա տանը հայտնաբերվել է 42 գրամ կանեփանման զանգված։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքերը պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: