Հայտնի դարձավ Հայաստանի հավաքականի մրցակիցը ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներն Ազգերի լիգայի B լիգա դուրս գալու համար փլեյ-օֆֆում:

Հավանական մրցակիցների թվում են Սլովենիայի, Վրաստանի, Իսլանդիայի և Իռլանդիայի հավաքականները: Հանդիպումները կայանալու են 2025 թվականի գարնանը:

Հիշեցնենք՝ մեր ընտրանին 6 մրցափուլերի արդյունքում տարավ 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, և 3 պարտություն՝ խմբում գրավելով 2-րդ հորիզոնականը։

Փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 22-ին, իսկ հանդիպումները` 2025 թվականի մարտին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print