Բեյրութի կենտրոնական Ալ-Բաստա շրջանում իսրայելական ավիառեժիմի հարձակման հետեւանքով ավերվել է բնակելի շենք, նախնական տվյալներով՝ չորս մարդ զոհվել է, ևս 23-ը՝ վիրավորվել։
Բեյրութից Tasnim-ի թղթակցի փոխանցմամբ՝ իսրայելական ավիառեժիմը այսօր առավոտյան, առանց նախազգուշացման վեց հրթիռ է արձակել կենտրոնական Բեյրութի Ալ-Բաստա շրջանի ուղղությամբ։
Ըստ Tasnim-ի՝ մեծ թվով լիբանանցի խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել:
Հրապարակված լուսանկարների համաձայն՝ հարձակման արդյունքում բազմահարկ շենքը հողին է հավասարվել։