Իրանն ու Ադրբեջանը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել

Իրանի Արդաբիլ նահանգի սահմանամերձ Ասլանդոզ քաղաքի տարածքում այսօր մեկնարկել են Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի համատեղ ցամաքային զորավարժությունները՝ «Արես համատեղ զորավարժություն» խորագրով։

ԻՍՆԱ գործակալության համաձայն, զորավարժությունները տևելու են 4 օր: Դրանց մասնակցում են երկու երկրների հատուկ նշանակության ուժերը։ 

Զորավարժությունների նպատակն է ամրապնդել հարաբերությունները երկու երկրների միջև, համատեղ պայքարել ապօրինի զինված կազմակերպությունների դեմ, ամրապնդել սահմանային անվտանգությունը և մեծացնել ռազմական ներուժը, բարձրացնել ռազմական կարողությունները, ընդլայնել պաշտպանական համագործակցությունն օպերատիվ և մարտավարական մակարդակներում: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print