Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 90, զոհվել՝ 15 մարդ:
Նոյեմբերի 18-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 65, սողանքի, դժբախտ պատահարի, կենսապահովման կոմունալ համակարգերում վթարի, օձ նկատելու՝ 1-ական, երկրաշարժի՝ 2, թունավորման, ինքնասպանության փորձի, զինամթերքի հայտնաբերման՝ 7-ական, կեղծ ահազանգի՝ 4, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 180, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 25, հրդեհի կեղծ կանչի՝ 20, 55 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 10 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 90, զոհվել՝ 15 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 1 մարդ: