📷ԱՄՆ նախագահը «ներում է շնորհել» 2 հնդկահավի

Գոհաբանության արարողությունից անմիջապես հետո նրանք կուղարկվեն Մինեսոտա, որտեղ կդառնան «գյուղատնտեսության ոլորտի դեսպաններ»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «ներում է շնորհել» հնդկահավերին Գոհաբանության օրվա կապակցությամբ և կոչ արել ամերիկացիներին երախտապարտ լինել և միավորվել։

«Դեղձ (Peach) և Ծաղիկ (Blossom), ես ներում կշնորհեմ ձեզ: Եվ այսօր Դեղձն ու Ծաղիկը կմիանան Ամերիկայի Միացյալ Նահանգների ազատ թռչուններին», — ասել է Բայդենը Սպիտակ տան բակում ավանադական արարողության ժամանակ։

Երկու թռչունների քաշը գերազանցում է 18 կգ-ը: Գոհաբանության արարողությունից անմիջապես հետո նրանք կուղարկվեն Մինեսոտա, որտեղ կդառնան «գյուղատնտեսության ոլորտի դեսպաններ»։

Ամեն տարի Գոհաբանության տոնի նախօրեին Սպիտակ տանը տեղի է ունենում հնդկահավերին ներում շնորհելու արարողություն. հնդկահավերի միսը համարվում է Գոհաբանության օրվա տոնական սեղանի հիմնական ուտեստը: Տոնը նշվում է նոյեմբերի ամեն չորրորդ հինգշաբթի օրը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print