Էդուարդ Հակոբյանը, որը ներկայումս ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:
Հիշեցնենք՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արդեն նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը պաշտոնից ազատման դիմում էր գրել: