Տեղի է ունեցել Անջեյ Դուդայի դիմավորման պաշտոնական արարողությունը

Հայաստանի նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Լեհաստանի նախագահն առանձնազրույց են ունեցել։

Երկու երկրների նախագահները նախ առանձին հանդիպում կունենան, ապա բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով, իսկ վերջում կհանդիպեն լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Անջեյ Դուդայի պաշտոնական այցը Հայաստան մեկնարկել է նախօրեին։ Այսօր նա կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print