Այս մասին այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։
2025թ հուլիսի 1-ից կամավոր հիմունքներով բոլոր աշխատանքային պայմանները քննվելու և ստորագրվելու են թվային համակարգի միջոցով, այլևս չեն լինելու աշխատանքային պայմանագրեր թղթային տարբերակով։ Այս մասին այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։
Ըստ Սարգսյանի 2026թ հուլիսի 1-ից դառնալու են պարտադիր բոլորի համար թվային տիրույթում աշխատանքային պայմանագրեր կնքելը։ 2027թ մինչև հունվարի մեկը բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչ այդ թղթային տարբերակով և գործում են, պետք է թվայինացվեն։
«Առաջին խնդիրնեից մեկը դա այն էր, որ պայմանագրի 2րդ օրինակ չէր տրամադրվում կամ բովանդակությունը հակասում էր գործող օրենսդրությանը»,- նշեց Սարգսյանը։
Առավելություններն՝ առաջին հերթին սա իրազեկման մեխանիզմ է, բոլոր մասնակիցները կլինեն տեղեկացված իրենց պայմանագրի բովանդակության մասին։