Արտակարգ իրավիճակ Արագածոտնի եւ Լոռու մարզերում

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի և Լոռու մարզերում:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող գագիկ Շամշյանը, տեղացած առատ ձյան հետևանքով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի մի քանի գյուղերում՝ դեպի Սպիտակ տանող 17 կմ-անոց հատվածում, տիրում է բարձիթողի վիճակ:

Եթե Ապարանի, Նիգավանի ճանապարհները սպասարկող ճանշինը օպերատիվ է գործել, մերկասառույց ճանապարհները մշակել է աղ ու ավազով, ապա նույնը չես կարող ասել Ռյաթազա, Մելիք, Ծիլքար, Գեղարոտ, Ալագյազ, Ջամշլու, դեպի Սպիտակի ոլորաններ տանող այդ մի քանի գյուղերը տանող գլխավոր ճանապարհն ամբողջությամբ մերկայսառույց է, ճանապարհը սպասարկող «Մարտիրոսյան» ՓԲԸ-ի ոչ մի աշխատակից որպես նմուշ անգամ չկա:  

Նույնիսկ իրենց գրասենյակի դիմացով անցնող գլխավոր ճանապարհին տիրում է բարձիթողի վիճակ:  

Ավտոմեքենաների խցանում է առաջացել. մոտ 300-ից ավելի տրանսպորտային միջոցներ չեն կարողանում տեղաշարժվել:  

Բավականին լարված են աշխատում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։

Նույն լարված իրավիճակում են աշխատում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայութան Լոռու մարզի գումարտակի պարեկները։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի պետի գլխավորությամբ, մոտ 40-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել մերկասառույց ճանապարհից:  

Մի քանի քաղաքացիների էլ Արագածոտնի և Լոռու պարեկները իրենց ավտոմեքենաները տեղափոխել են անվտանգ վայր:  

Այս պահին արդեն ժամանած Սպիտակի ճանշինը սկսել է ճանապարհից հեռացնել ձյունն ու մերկասառույց հատվածներն էլ մշակել աղ ու ավազով, իսկ «Մարտիրոսյան» ՓԲԸ-ի ճանշինի աշխատակիցներից մինչև այս պահը ոչ ոք չի բարեհաճել ժամանել ու կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ:  

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print