Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանում ԵՄ առաքելության դիտակետ ու հանդիպել է լեհ անձնակազմի հետ:
«Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալը՝ լեհ Մարեկ Կուբերսկին։ Առաքելությունը ստեղծվել է 2023 թվականի փետրվարին՝ երկու տարի ժամկետով: Դրա նպատակներն են՝ իրավիճակի մոնիթորինգ և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի պարեկություն»,- գրված է Լեհաստանի նախագահի գրասենյակի X-ի միկրոբլոգում: