Համայնքներում ծառայողական մեքենաների սահմանաչափեր պիտի սահմանենք. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ համայնքներում ծառայողական մեքենաների հարցին:

«Ուզում եմ մի նկատառում անել. Կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում ասացի, բայց նաև հիմա ուզում եմ հրապարակային արձանագրել հետևյալը, որ մենք նաև համայնքներում ծառայողական մեքենաների սահմանաչափեր մեր պատկերացրած պիտի սահմանենք  և սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումները պետք է որոշակի կապվածության մեջ դնենք այդ տրամաբանության հետ, որպեսզի անհամաչափություններ չառաջանան:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print