Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության կազմը՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։ Լիագումար նիստում 84 պատգամավոր կողմ է քվեարկել կառավարության կազմին։ Դեմ քվեարկողներ չեն եղել։
Կառավարության կազմում երեք նոր նախարար կա՝ արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին, արդարադատության նախարարության ղեկավար Անրի Օխանաշվիլին և շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին: