700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 700 հայկական բեռնատար կա կուտակված, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ հղում անելով  Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնին։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը ձյան պատճառով նոյեմբերի 25-ին փակվել էր բեռնատարների համար։ Նոյեմբերի 26-ին էլ ճանապարհը 2 ուղղություններով փակվեց բոլոր տրանսպորտային միջոցների համար:

Անցակետը հատելու հերթում, այս ժամի դրությամբ, ընդհանուր 2231 տրանսպորտային միջոց է սպասում, որոնցից 688-ը հայկական են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print