Վրաստանը սառեցնում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները մինչև 2028 թ. վերջը. Կոբախիձե

Վրաստանն ինքն է հրաժարվում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականի վերջը՝ հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

«Մենք որոշում ենք կայացրել մինչև 2028 թվականի ավարտը օրակարգ չբերել Եվրամիության հետ բանակցությունների բացման հարցը։ Նաև մինչև 2028 թվականի ավարտը մենք հրաժարվում ենք Եվրամիության որևէ բյուջետային դրամաշնորհից»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Կոբախիձեն ընդգծել է, որ 2028 թվականի վերջին Վրաստանը տնտեսական տեսանկյունից պատրաստ կլինի ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել, որպեսզի անդամակցությունը տեղի ունենա մինչև 2030 թվականը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկն օգտագործվում է որպես երկիրը շանտաժի ենթարկելու գործիք, ինչը, Կոբախիձեի խոսքով, անթույլատրելի է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print