Համաձայնեցվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը․ Զաս

Հայաստանին աջակցության տրամադրման նախագիծը, որը կազմվել է ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության արդյունքների հիման վրա, ընդհանուր առմամբ համաձայնեցվել է։ Այս մասին այսօր Երևանում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Կազմակերպության գլխավոր քարտուղարը հանդիպման ժամանակ նշել է նաեւ, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է։ ՀԱՊԿ հակազդման կենտրոններից ստացված տեղեկատվությունը հաստատում է, որ հայ–ադրբեջանական սահմանին փոխհրաձգություններ են տեղի ունենում գրեթե ամեն օր։

«ՀՀ-ի համար այս սպառնալիքի քննարկմանն են նվիրված եղել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի վերջին 3 արտահերթ նիստերն այս տարվա մայիսին, սեպտեմբերին ու հոկտեմբերին։ Հայաստանին աջակցության տրամադրման նախագիծը, որը կազմվել է ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության արդյունքների հիման վրա, ընդհանուր առմամբ համաձայնեցվել է»,– ասաց Զասը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարության ջանքերն ուղղված խաղաղության համաձայնագրերին, սահմանմանագծմանն ու սահմանազատմանը, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակմանը, դրական դեր են խաղում կովկասյան տարածաշրջանում։

Հավելենք, որ այս պահին Երևանում անցկացվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Ավելի ուշ նախատեսվում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։

2022 թվականին կազմակերպության նախագահությունը ստանձնել էր Հայաստանը, հաջորդ տարի այն կնախագահի Բելառուսը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print