Այսօր, ժամը 18։40-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մալաթիա 90 հասցեի դիմացով հոսող Ներքին Հրազդան ջրատարում դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարներն այժմ դին դուրս են բերում ջրատարից։
Նախաձեռնվել է քրեական վարույթ «սպանություն» (հանկարծամահություն կամ ինքնասպանություն) հատկանիշներով։
Մահացածի ինքնությունը դեռ չի պարզվել։