Խոշոր ավտովթար՝ բախվել է 2 «Opel». կա 6 վիրավոր

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Տոնական Գ.-ի վարած «Opel» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Հակոբ Մ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տոնական Գ.-ն և Հակոբ Մ.-ի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ 71-ամյա Սոնա Մ.-ն, 50-ամյա Նազիկ Հ.-ն և 70-ամյա Ռոբերտ Հ.-ն տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Տոնական Գ.-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 68-ամյա Խաչիկ Ֆ.-ն տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։

Ժամանել է նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնի խումբը։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print