ԱՄՆ-ը նորընտւր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շաբաթ օրը կմասնակցի Փարիզի Աստվածամոր տաճարի բացման արարողությանը:
Այցը կլինի նրա առաջին խոշոր ուղևորությունը ընտրություններում հաղթելուց հետո:
«Նախագահ Էմանուել Մակրոնը հրաշալի աշխատանք է կատարել Փարիզի Աստվածամոր տաճարի ամբողջական վերականգնման ուղղությամբ և նույնիսկ ավելին։ Դա կլինի հատուկ օր բոլորի համար»,- գրել Է Թրամփը «Truth Social» սոցցանցի իր էջում:
Տաճարի բացումը, որը մեծ վնաս է կրել 2019 թվականի հրդեհի ժամանակ, համաշխարհային մասշտաբի կարևոր իրադարձություն կլինի: Ակնկալվում է, որ դրան կմասնակցեն մոտ 50 երկրի պետության և կառավարության ղեկավար, հաղորդում Է Associated Press-ը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված տաճարի վերականգնումը ֆինանսավորվել է 150 երկրների դոնորների կողմից և արժեցել է մոտ 700 միլիոն եվրո: