Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 2-ից դեկտեմբերի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 138 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, թմրանյութի հայտնաբերման՝ 26, վարժական հավաքից խուսափելու՝ 17, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 6-ական, հոգեկան ներգործության ու բնակարանային գողության՝ 4-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3, կողոպուտի, համակարգչային հափշտակության, խուլիգանության ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու և իրացման նպատակով ալկոհոլային խմիչքների շրջանառության՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության ու ֆիզիկական ներգործության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2–ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար․ 1 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։