Վրաստանի իշխող կուսակցությունում հերքել են «Վրացական երազանքի» նախագահ, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի մասին լուրերը։ Այս մասին հաղորդում է «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը:
«Մի’ հորինեք. ձեր տեղեկատվությունը սխալ է, այդ հարցը նույնիսկ չի քննարկվում», — հեռուստաընկերությանն ասել է կուսակցության անդամ Գիա Վոլսկին։
Ավելի վաղ հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, թե իբր Իրակլի Ղարիբաշվիլին լքել է «Վրացական երազանքը»: