C0WEPC5 աստղակերպը Յակուտիայի տարածքում անցել է մթնոլորտի վերևում, ավերածություններ և զոհեր չկան, հայտնում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով Սախայի (Յակուտիա) Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությանը։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ բնակչության անվտանգությանը ոչինչ չի սպառնում։
Ինչպես ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, աստղակերպն անցել է մթնոլորտի վրայով։ Օլեկմինսկի և Լենսկի շրջանների բնակիչները կարող էին դիտել գիսաստղի նմանվող պոչն ու փայլատակումները: