Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չեն հրապարակում:
Ոստիկանները Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վարչական շրջանի դպրոցներից մեկի մոտից, երեխու կամքին հակառակ, Երևանի 46-ամյա բնակիչ Սարգիս Թ.-ն իր անչափահաս դստերը տարել է իր տուն, կապել ձեռքերը և սեռական բռնության ենթարկել:
Shamshyan.com-ի տեղեկություննեորվ, դեռևս անորոշ է, թե վարչական շրջանի որ դպրոցի մոտից է հայրը երեխային տարել:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում «սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացրած անձի նկատմամբ» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չեն հրապարակում: