Վերջին 20 տարում առաջին հանդիպումը ռազմավարական գործընկերության վերահաստատմամբ․ Պենտագոնը՝ Պապիկյան-Օսթին հանդիպման մասին

Պենտագոնի մամուլի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը մանրամասներ է հայտնել Հայաստանի և ԱՄՆ պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանի և Լլոյդ Օսթինի հանդիպումից։ Նշվում է, որ սա առաջին նման հանդիպումն է վերջին երկու տասնամյակում։ «Պաշտպանության քարտուղար Օսթինը և նախարար Պապիկյանը վերահաստատել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու մեր ընդհանուր նպատակը։ Նրանք քննարկել են նաև անվտանգության ոլորտում համագործակցության ընթացիկ և ապագա ջանքերը, ինչպիսիք են ռազմական կրթությունն ու պրոֆեսիոնալացումը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և վերապատրաստումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մեկ այլ հաղորդագրությամբ էլ Պենտագոնը նշում է, որ երկու ղեկավարները հանդիպել են՝ քննարկելու ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական հարաբերությունները, որոնք ներառում են Հայաստանի Պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի երկարամյա գործընկերությունը: «Ձեր այցը պատմական է։ Հայաստանն իր ձեռքը մեկնեց Միացյալ Նահանգներին, և ես հպարտ եմ, որ այսօր ձեզ հյուրընկալում եմ այստեղ»,- ասել է Օսթինը՝ ողջունելով հայ գործընկերոջը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ինքնիշխան, անկախ և բարգավաճ Հայաստանին, և որ երկու ժողովուրդների միջև հարաբերությունները շարունակում են մերձենալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/838433.html



Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print