Թափառող շան վրա կրակողը ներկայացել է ոստիկանություն

Դեկտեմբերի 3-ի երեկոյան Սիսիան քաղաքի մի բնակչից Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին ստացվել է հաղորդում, որ Նելսոն Ստեփանյան փողոցում որսորդական հրացանով կրակել են թափառող ստերջացված շան վրա:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում կրակողը ներկայացել է Սիսիանի բաժին, խոստովանել արարքն ու ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print