🎥Ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտվել

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Բերդի բնակիչ 50-ամյա մի տղամարդ «Բերդի անտառպետության» տարածքում կատարել է ապօրինի ծառահատումներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նա հատել է թաց կանգուն տարբեր տեսակի 35 ծառ: Էկոպարեկային ծառայության աշխատակիցը չափագրել է ապօրինի հատած և «ՈՒԱԶ» բեռնատարում դասավորած փայտանյութը. ապօրինի ծառահատմամբ պետությանը պատճառվել էր շուրջ մեկ միլիոն 600 հազար դրամի վնաս:
Նույնատիպ օպերատիվ տեղեկություն Տավուշի բաժնում ստացվել է նաև նոյեմբերի 28-ին: Ստացված տեղեկությունն իրացնելիս նույն օրը ապօրինի ծառահատում կատարելու պահին «Նավուրի անտառպետության» տարածքում հայտնաբերվել է Գանձաքար գյուղի երկու բնակիչ: Նրանք ընդունել են արարքը և ցույց տվել հատած 18 ծառի կոճղերը: Մեքենայի սրահում էր նաև բենզասղոցը: Նրանք նաև հայտնել են, որ փայտանյութի մի մասը գտնվում է 50-ամյա գանձաքարցու առանձնատան տարածքում:
Երկուսն էլ ձերբակալվել են և, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել են Բերդի քննչական բաժին:
Նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print