Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հանրապետական Դոնալդ Թրամփի վերընտրվելու համար ծախսել է առնվազն 260 միլիոն դոլար, գրում է CNN-ը՝ հղում անելով Դաշնային ընտրական հանձնաժողովի փաստաթղթերին:
Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Մասկը նվազագույնը 260 մլն դոլար է ներդրել Թրամփին Սպիտակ տուն վերադարձնելու համար։ Այս վիթխարի ներդրումը նրան դարձնում է նախագահական քարոզարշավի ամենամեծ քաղաքական դոնորներից մեկը»,- ասվում է հրապարակման մեջ։
Հինգշաբթի Դաշնային ընտրական հանձնաժողով ներկայացված փաստաթղթերը վկայում են, որ Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրենն ընդհանուր առմամբ 238 միլիոն դոլար է տվել այս տարի հիմնադրված America PAC խմբին, որն աշխատել է առանցքային նահանգներում Թրամփի անունից ընտրողներ հավաքելու ուղղությամբ:
Բացի այդ, Մասկը 20,5 միլիոն դոլար է նվիրաբերել RBG PAC անունով խմբին, համաձայն Դաշնային ընտրական հանձնաժողովի փաստաթղթերի: