Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարարը խոսել է խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակի գլխավորած պատվիրակության հետ:

Փոխնախարարը տեղեկացրել է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին:

Ադրբեջանական կողմը կրկին նշել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթացին, Հայաստանի Սահմանադրության, օրենսդրական ակտերի, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում և դատարաններում առկա են պահանջներ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, կարևորվել է այդ պահանջներից հրաժարումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print