ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է, թե ինչու է կարևոր խմելու ջրի դրոշմավորումը։
Կեղծ արտադրանքի կանխարգելում
Հնարավորություն է տալիս բացահայտել և դուրս բերել շուկայից կեղծված խմելու ջուրը։
Արդար մրցակցության ապահովում
Հարկային վարչարարության և ապրանքների վերահսկողության կատարելագործման շնորհիվ ստեղծվում են հավասար և արդար մրցակցային պայմաններ խմելու ջրի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար։
Ստվերային տնտեսության նվազեցում
Թվային դրոշմավորումը թույլ է տալիս պետությանն ավելի արդյունավետ վերահսկել ապրանքների շրջանառությունը և նվազեցնել հարկերից խուսափելու հնարավորությունները։
Սպառողների իրավունքների պաշտպանություն
Սառողներին հնարավորություն է տրվում գնելուց առաջ ստուգել ապրանքի իսկությունն ու սպառման ժամկետը և վստահ լինել, որ ձեռք են բերում օրինական արտադրանք:
Պետության վարչարարական գործիքների լավարկում
Հետագծելիության համակարգը պետությանը տրամադրում է հավելյալ տեղեկատվություն՝ հարկային հսկողությունն ու ստուգումներն ավելի թիրախային դարձնելու համար։