Դիմակավորված անձինք փորձել են ներխուժել Սարգիս Ադամյանի տուն

Armsport.am-ը, հղում անելով գերմանական Bild-ին, հայտնում է, որ դիմակավորված անձինք փորձել են ներխուժել «Քյոլնի», ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի տուն։

«Երկու դիմակավորված տղամարդիկ փորձել են ներխուժել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի տուն։ Այդ ժամանակ տանն են եղել ֆուտբոլիստի կինը՝ մոդել Աննա Ադամյանը և որդին։

Կինը դիմակավորված տղամարդկանց նկատել է անվտանգության տեսախցիկների շնորհիվ։

Բարեբախտաբար, դեպքը լավ ավարտ է ունեցել ընտանիքի համար: Ադամյանը ոստիկանություն է կանչել, և կողոպտիչներին հաջողվել է վախեցնել»,- գրված է հրապարակման մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print