Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերը` ձյան տեսքով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևելյան` 2-5մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում այսօր երեկոյան ժամերին և գիշերը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում` ձյան տեսքով։ Դեկտեմբերի 10-11-ին առանց տեղումների եղանակը կվերադառնա մայրաքաղաք։