Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում դեկտեմբերի 9-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թույլ ձյան տեսքով։
Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի գիշերը և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-ի գիշերը, 12-ի ցերեկը,13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի գիշերը և 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևելյան 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։